ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը Գազայում հասել է 88-ի

ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը Գազայում հասել է 88-ի

Գազայի հատվածում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն (ՄԱՕԱԳ) զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի։ Սա մեկ հակամարտության ընթացքում զոհված աշխատակիցների ամենամեծ թիվն է, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Մարդասիրական կազմակերպությունների` հոկտեմբերի 7-ից ի վեր զոհված աշխատակիցների թիվը ներառում է ՄԱՕԱԳ-ի 88 աշխատակից։ Սա ՄԱԿ-ի ամենամեծ կորուստներն են, որ երբևէ գրանցվել են մեկ հակամարտության ընթացքում»,-ասված է փաստաթղթում։

Համատեղ փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը և այլք: