«Բլինքենը մանկասպան է»․ թուրքական ընդունելություն՝ ԱՄՆ պետքարտուղարի համար (լուսանկարներ)  

«Բլինքենը մանկասպան է»․ թուրքական ընդունելություն՝ ԱՄՆ պետքարտուղարի համար (լուսանկարներ)  

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Թուրքիա այցի նախօրեին Անկարայի փողոցներում պաստառներ են հայտնվել՝ ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի պատկերով և «Բլինկենը մանկասպան է» մակագրությամբ։Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իսրայելական բանակի գործողություններն անվանել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումից անմիջապես հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական բողոքի ակցիաներ են ընթանում՝ ի աջակցություն պաղեստինցիների։