Նավթը շարունակում է էժանանալ

Նավթը շարունակում է էժանանալ

Համաշխարհային շուկայում նավթը շարունակում է էժանանալ։ Գնանկումը շարունակվեց այն բանից հետո, էր Նավթի ամերիկյան ինստիտուտը հրապարակեց տվյալներ այն մասին, որ Միացյալ Նահանգներում նավթի հումքային պաշարներն ավելացել են։ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը նվազել է 0,35 տոկոսով, հասնելով 42,93 դոլարի։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը նվազել է 0,42 տոկոսով, հասնելով 40,45 դոլարի։