Հայրապետյանը հպարտ է

Հայրապետյանը հպարտ է

Ինչպես հայտնի է այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենալու նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը։ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով այն հարցին, թե կարծիքներ կան, որ Փաշինյանը ԱԺ է ուղարկում նրանց, ովքեր իրենց կառավորությունում լավ չեն պահել, պատասխանեց․

Երեկ ես էլ եմ նման մի բան կարդացել համացանցով ։Եթե իմ կարծիքն է ձեզ հետաքրքրում, ապա, բնականաբար, ինձ համար մեծ պատիվ է, ես մի քանի հազար ձայն եմ ստացել ռեյտինգային ընտրակարգով ՀՀ քաղաքացիներից՝ որպես վստահության քվե։ Ես ընտրությունների հաջորդ օրը իմ քաղաքական թիմին տեղյակ եմ պահել, որ անկախ ամեն ինչից, անկախ բոլոր սցենարներից ես լինելու էի խորհրդարանում»,- ասաց Հայրապետյանը։