Իսկ դուք գիտե՞ք, թե որ քաղաքներն են ամենից հարմարը առողջ հանգստի համար

Իսկ դուք գիտե՞ք, թե որ քաղաքներն են ամենից հարմարը առողջ հանգստի համար

Հայտնի են դարձել այն 50 քաղաքները աշխարհում, որոնք լավագույնն են՝ առողջ հանգիստ անցկացնելու համար։ Ինչպես գրում է Daily Mail-ը, հրապարակված ցանկը գլխավորում է Փարիզը։ TravelSupermarket ռեսուրսի մասնագետների կողմից մշակված ցանկում հաշվի են առնվել քաղաքներում պուրակների եւ կանաչ տարածքների, մարդասրահների, սպա-սրահների, յոգայի ստուդիաների, բուսակերների համար նախատեսված ռեստորանների, առողջ սննդի խանութների քանակը, ինչպես նաեւ այն, թե տարվա մեջ որքան է կազմում արեւոտ օրերը այդ քաղաքում։

Երկրորդ տեղում Չիանգմայն է Թաիլանդում, երրորդում՝ իսպանական Բարսելոնան։ Լավագույն հնգյակում են նաեւ Պատայան, Թայվանում եւ Վանքուվերը՝ Կանադայում։ Ցանկում ներառված են նաեւ՝ Սան Ֆրանցիսկոն, Լիսաբոնը, Դենպասարը եւ Բուենոս Այրեսը։