Ճակատենում Ոսկեպարի փորձի փոխանակում է կատարում

Ճակատենում Ոսկեպարի փորձի փոխանակում է կատարում

Նախօրեին ինքնաթիռով Սյունիք  մեկնած Նիկոլ Փաշինյանը այցի շրջանակներում Ճակատեն գյուղ է մտել։ Չնայած կազմակերպված ողջ թատրոնին մի բան ակնհայտ է, որը գյուղացիների կիսատ- պռատ խոսքից է երևում․ գյուղում 140 տուն կա, որոնցից 40-նն է ապրում այնտեղ։ (Քառասունն էլ երևի իր սրտի  գյուղապետի կողմնակիցներն են)։  Քանի որ գյուղացին հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, իսկ հաճախ անասունները գնում են արոտավայր, էլ հետ չեն գալիս,  գյուղում ապրել ցանկացողների թիվը նվազում է, քանի որ զրկվում են միակ եկամտի աղբյուրից։ Ի՛սկը պահն է՝ Փաշինյանն ասում է, որ խնդիրը սահմազատումից հետո կլուծվի։ Ու որպես աչքալուսանք ներկայացնում է, թե  Ոսկեպարում ո՜նց են սահմազատում կատարել։ Փորձի փոխանակում է կատարում․ 

«Հիմա ուզում եմ ցույց տամ, թե Ոսկեպարում ինչ ենք անում, սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այսինքն՝ էդտեղ բացառված է մարդ անցնի։ Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»։ Ստացվում է որ գյուղի միակ պրոբլեմը  կովի անվտանգությունն է, որ Փաշինյանը խոստանում է պարսպապատել, ինչպես օրինակ ազգային ժողովի կամ կառավարության շենքն է պարսպապատել։ 

Հիշեցնենք , որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ամբողջ ընթացքում Ճակատեն-Կապան ավտոճանապարհի առանձին հատվածներ, որոնց հավակնում էր Ադրբեջանը, մնացել էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։  2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով ճանապարհի այդ հատվածները պետք է մնային հակամարտ ուժերի այն կողմում, որի վերահսկողության ներքո գտնվում էին։ Սակայն հետագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ կարգադրել է, որ հայկական զորքերը հեռանան այդ տարածքներից՝ դրանք թողնելով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ 

2021 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղադրել են մաքսակետ, որով, ըստ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, ոտնահարվում է Ճակատեն գյուղի բնակչության իրավունքները, քանի որ բնակավայրը կոմունիկացիաների տեսակետից հայտնվում է Ադրբեջանի զինված ուժերի շրջափակման մեջ։ 

Ու հիմա Փաշինյանը այդ գյուղում է և խոստումներ է տալիս, ինչպես մի ժամանակ Տավուշի գյուղերում էր խոստումներ տալիս։ Ու ամենակարևորը՝ Փաշինյանը Ճակատենում Ոսկեպարի փորձի փոխանակում է կատարում։ Մոռացել է ասել, որ ծառեր էլ կտնկի։ Մոռացել է, որ Ճակատենի «երջանիկ բնակիչներին» հաղորդի, թե Ոսկեպարում, Տավուշում ինչքան ,,երջանիկ են,, սահմանազատված գյուղի բնակիչները։  Սպասենք նոր զարգացումների։