Արցախցիների համար տուն կառուցելու ցանկում կան սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից

Արցախցիների համար տուն կառուցելու ցանկում կան սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կառավարությունը հաստատել է 390 բնակավայրերի ցանկ, որտեղ տուն կառուցելու կամ գնելու համար արցախցիներին տրամադրվելու է 4-5 մլն դրամի օժանդակություն։

Ցանկում կան սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից։

Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»։