Արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց դատարկ շիշ նետելու համար

Արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց դատարկ շիշ նետելու համար

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։ Երվանդը երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների ակտիվ մասնակից»,- նշել է նա։