Կինը մեկ ժամ շարունակ պայքարել է կոկորդիլոսի դեմ ու փրկվել

Կինը մեկ ժամ շարունակ պայքարել է կոկորդիլոսի դեմ ու փրկվել

Հնդկաստանի Օդիշ նահանգում կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա, երբ վերջինս եկել է գետափ ամանները լվանալու՝ ճաշի ընդմիջման ժամանակ։ Այս մասին հայտնում է Odisha Sun Times-ը։ Դեպքը տեղի է ունեցել Բայթարանի գետի ափին՝ Բիթարկանիկա ազգային պարկից ոչ հեռու։ Սաջանի Մալիքը, այդպես է կնոջ անունը, հավաստիացրել է, որ կոկորդիլոսը հարվածել է իրեն պոչով, ապա բռնել ոտքից ու սկսել քարշ տալ դեպի գետը։ «Ես մի ամբողջ ժամ պայքարում էի, կառչած ծառից ու օգնություն էի կանչում, որպեսզի փրկվեի»,- պարբերականի հետ զրույցում ասել է կինը։ Կնոջը գտել են նրա օգնության կանչը լսած գործընկերուհիները եւ նրան տարել հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն։