Չեխիայի պատգամավորներին արգելել են օգտվել TikTok-ից

Չեխիայի պատգամավորներին արգելել են օգտվել TikTok-ից

Չեխիայի խորհրդարանում արգելք է դրվել Չինաստանում մշակված TikTok բջջային հավելվածի օգտագործման վրա։ Այս մասին հինգշաբթի հայտնել է չեխական ռադիոն։

Արգելքը մտցվել է խորհրդարանի ղեկավարության կողմից՝ կիբեր և տեղեկատվական անվտանգության ազգային տնօրինության (ԿՏԱԱՏ)առաջարկության հիման վրա։ 

Այն վերաբերում է պատգամավորներին, նրանց օգնականներին և բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատողներին։ 
Հավելվածը պետք է առաջին հերթին հեռացվի էլեկտրոնային սարքերից, որոնք օգտագործվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար։ Այն արգելափակելու համար կստեղծվի խորհրդարանի աշխատանքային էլեկտրոնային ցանցը։

Նախկինում Պրահայի քաղաքապետարանն իր աշխատակիցներին խորհուրդ էր տվել դադարեցնել TikTok-ի օգտագործումը, որը պատկանում է Պեկինի ByteDance-ին։ ԿՏԱԱՏ-ն հավելվածը համարում է անվտանգության զգալի ռիսկ: