Նիկոլի նոր խորհրդականը «երկու մեծ պլյուս ունի»

Նիկոլի նոր խորհրդականը «երկու մեծ պլյուս ունի»

Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանին իր խորհրդական է նշանակել։ Էլի չսկսեք, թե աներձագն է, եղբոր տղան կամ էլ «չոլից բռնած մեկը»։  «Երկու մեծ  պլյուս ունի»  թեկնածուն ։ Առաջին պլյուսն այն է, որ լրագրող է։ Շեֆին է քաշել։  Երկրորդ ու հիմնավոր պլյուսն  էլ այն է, որ ինչպես ՔՊ-ի մեծ մասը, Բանակում չի ծառայել այնպիսի հարգելի պատճառով, ինչպիսին առողջական վիճակն է։ 

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերին վստահեցրել էր, որ ուսումնասիրելու են այն անձանց բանակից ազատվելու հիմքերը, որոնք կասկած են հարուցում։ Փաշինյանը խոստումներ էր տվել նաև իր թիմակիցների՝ զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերի բացահայտման մասին: Հեղափոխությունից 4 տարի է անցել, բայց ոչ նախկին, ոչ ներկա  պաշտոնյայի կամ նրա մերձավորի՝ բանակից ազատման հիմքերի հետ կապված,  գեթ մեկ բացահայտում չի արել։ Միայն իր Բանակից ազատվելու պատճառի մասին է թեթևակի  արտահայտվել։ Ավելին, իրեն շրջապատում է Բանակում չծառայածներով ու լրագրողներով ու հենց նրանցով է ամրացնում իր իշխանությունը։ Ինչպես  ասում են ՝ նմանը զնմանին կգտանէ։ 

Խորհրդականի վերջին ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի կողմից Բաղրամյան 26 մտնելու սելֆին ու գրառումն է՝ Բաստիլի գրավումը մակագրությամբ։ 2018-ի մայիսի վրա կանգնել ու մնացել է կանգնած վիճակում։