Չեխիան հավելյալ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Չեխիան հավելյալ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Չեխիան Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն կհատկացնի՝ 31,5 միլիոն դոլարի չափով։ Այս մասին հայտարարել է Չեխիայի կառավարության մամուլի քարտուղար Վացլավ Սմոլկան։

Ավելի վաղ, չեխական կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային 8,7 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։