Սա իմ տունն է, ես ցանկանում էի մնալ Բարսելոնայում, և այսօր ես պետք է հրաժեշտ տամ

Սա իմ տունն է, ես ցանկանում էի մնալ Բարսելոնայում, և  այսօր ես պետք է հրաժեշտ տամ

Լիոնել Մեսսի. «Ես համոզված էի, որ կմնամ այստեղ՝ «Բարսելոնայում»:  Սա իմ տունն է, մեր տունը:   Ես ցանկանում էի մնալ Բարսելոնայում, և ծրագիրը դա էր, և այսօր ես պետք է հրաժեշտ տամ, ամբողջ կյանքս այստեղ անցկացնելուց հետո»:Այսօր կայացած  հրաժեշտի մամուլի ասուլիսում ասել է Մեսսին:Հիշեցնենք, որ Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանում է ակումբից: 

Նշվում է, որ Մեսսին չի մնա թիմում՝ չնայած պայմանագրի երկարաձգման մասին պայմանավորվածությանը: Նոր համաձայնագրի կողմերը չեն կարող ստորագրել տնտեսական կանոնների և երկրի առաջնության սահմանափակումների պատճառով:

Արգենտինացին կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել իր ողջ կարիերայի ընթացքում:

Անցած մրցաշրջանում հարձակվողը 35 խաղ է անցկացրել իսպանական Պրիմերայում, խփելով 30 գոլ: