Վրաստանում գինու արտահանումն ավելացել է 12 տոկոսով

Վրաստանում գինու արտահանումն ավելացել է 12 տոկոսով

Վրաստանում ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում արտահանվել է 50 միլիոն շիշ գինի, որից 33 միլիոնը դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գինու ազգային գործակալությունը։ Մեկ շշի պարունակությունը՝ 0,75 լիտր։ Ընդ որում, վրացական գինին արտահանվում է հիսունութ երկիր։ Արտահանված գինու ընդհանուր արժեքը կազմել է 125 միլիոն դոլար, ինչը 9 տոկոսով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։ Ռուսաստան արտահանված վրացական գինու ծավալներն ավելացել են 9 տոկոսով։ Արտահանում իրականացնում են 337 գինի արտադրող ընկերություն։ Արտահանվել է նաեւ 18,6 միլիոն շիշ բրենդի / մեկ շշի պարունակությունը՝ 0,5 լիտր/ եւ 421 հազար չաչի։ Բրենդիի պարագայում արտահանումը կազմել է 34,5 միլիոն դոլար, չաիինը՝ 1,1 միլիոն դոլար։