Կրճատվել են բուհերին հատկացված տեղերը

Կրճատվել են բուհերին հատկացված տեղերը

Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունների շրջանակներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերում արված փոփոխություններին, համաձայն որոնց՝ կրճատվել են բուհերին հատկացված տեղերը՝ ըստ լիցենզիայի պահանջների՝ առաջնահերթությունը տալով առավել թիրախային մասնագիտություններին:

«Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է լիազորող նորմ՝ լիցենզիոն տեղեր տրամադրելիս, որպես պարտադիր պայման, լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը՝ հաշվի առնելով մասնագիտության ուսուցման ստանդարտները, որոնք եւս անհրաժեշտ է սահմանել: Սա, նախարարի ընդգծմամբ, նոր որակ է ապահովելու բուհերի համար: