Աշոտյանը որդու հետ էր մտել քվեախցիկ

Աշոտյանը որդու հետ էր մտել քվեախցիկ

Ամբողջ հանրապետությունով անցկացվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։ Այս պահի դրությամբ լուրջ ընտրախախտումներ դեռ չեն արձանագրվել։ 

Թիվ 10/33 ընտրատեղամասում այս պահին իր ընտրությունն է կատարում Հանրապետական պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։

«Ընտրելու եմ հանուն ազգային, քրիստոնեա, ապահով, անվտանգ Հայաստանի, այն Հայաստանի, որ էյֆորիկ ժամանակ չի կորցրել իր մտածելու ունակությունը»։

Ընտրության է եկել ավագ որդու հետ։ Միասին մտել էին քվեախցիկ, սակայն հանձնաժողովի անդամները նրանց հիշեցրին, որ չեն կարող միասին քվեարկել, և տղան դուրս եկավ։