Մենք բացարձակ վարչական լծակների վրա հույս չենք դրել․ Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Մենք բացարձակ վարչական լծակների վրա հույս չենք դրել․ Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն այսօր կնոջ և երեք դուստրերի հետ քվեարկեց Կենտրոնի թիվ 9/47 տեղամասում։ Քվեարկությունից հետո Սարգսյանը, երեք լեզվով պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ինքն առաջին հերթին մեծ ակնկալիք ունի, որ մեր հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին։

«Դա չափազանց կարևոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն, և անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելնէ ։ Պետք է գնալ և քվեարկել։ Կատարել ընտրություն, կողմնորոշվել, և գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապվում է երկրի ապագան, դա լինի՝ գործող իշխանությունը, լինի այդ իշխանությանը հակակշռող ուժ»,-ասաց նա։

Երկորրդ բանը, որ ակնկալում է Վիգեն Սարգսյանը, այն է, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն։

Դիտարկմանը, թե առանց վարչական լծակների է այսօր ՀՀԿ-ն գնում ընտրության, ինչի՞ վրա է հիմա հույսը սդրել, Սարգսյանն ասաց․ «Մենք, ճիշտն ասած, բացարձակ վարչական լծակների վրա հույս չենք էլ դրել, այս ընտրություններում մենք աշխատել ենք քարոզչական շատ ակտիվ պաշարով, մենք ունեցել ենք ակտիվ շփումներ ընտրողների հետ, և՛ հեռուստատեսության միջոցով, որևովհետև կարճ ընտրաշավը մեզ այլ հնարավորություն չէր թողնում, և՛ տեղերում, և՛ ռեյտինգային թեկնածուների միջոցով։ Մենք հույս ունենք, որ մեր մտահոգությունները, մեր մոտեցումներըհասել են ընտրողին, հասարակությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում