22/26 ընտրատեղամասում ընտրությունները դադարեցված չեն

22/26 ընտրատեղամասում ընտրությունները դադարեցված չեն

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, թե 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան։

Լեռնանցքի համայնքապետը մեզ տեղեկացրեց, որ քվեարկությունը սկսվել է կես ժամ ուշացումով, եղել են մի փոքր թերացումներ։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև այդ տեղամասի հանձնաժողովի նախագահ Մարտիկ Վիրաբյանի, որը ներկայացնում է ՀՅԴ կուսակցությունը, մեզ  հետ զրույցում ասաց, որ իսկապես 4-րդ համարի՝ «Իմ քայլը» դաշինքի քվեարթերիկները չեն եղել, շատ արագ ընտրատարածքայինն այդ խնդիրը հարթել է։ Նաև ավելացրեց, որ քվերարկությունը սկսվել է համապատասխան ժամին։

Հարցին, թե ինչպե՞ս մի ամբողջ դաշինքի քվեարթերթիկներ չեն եղել, պատասխանեց՝ չգիտեմ։