Դատի կտա

Դատի կտա

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է ICTV հեռուստաընկերության ուղիղ եթերում, որ ուկրաինական իշխանությունները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ՄԱԿ Միջազգային դատարան Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախման համար։ Կիեւում այդ բախում որակել են որպես ագրեսիայի քայլ։ Պորոշենկոն ասել է, որ համապատասխան փաստաթուղթն արդեն ֆիքսված է եւ կարող է Ռուսաստանին ենթարկել պատասխանատվության՝ ընդդեմ Ուկրաինայի ձեռնարկած ագրեսիայի համար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի էր ունեցել ռուս ուկրաինական ծովային բախում, որի հետեւանքով ուկրաինացի նավեր իրենց անձնակազմերով ձերբակալվել էին ռուսական ուժայինների կողմից։