Ծաղկավաճառները որոշել են «պատժել» «Ծաղկի շուկայի» տերերին

Ծաղկավաճառները որոշել են «պատժել» «Ծաղկի շուկայի» տերերին

Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էր Վազգեն Սագսյանի անվան մարզդաշատի հարևանությամբ գործող «Ծաղկի շուկայում»։ Ծաղկավաճառները բողոքում էին, որ սեփականատերը իրենց տարածքի համար 2000 դրամ տարածքի վարձ է վերցնում ու անգամ դրա դիմաց ծածկ չի կառուցում, որ անձրին, քամուն գոնե պաշտպանվելու տեղ ունենան։

«Չոր ասֆալտը մեր վրա 2000 դրամով են ծախում՝ բաց երկնքի տակ»,-Hraparak.am-ի հետ զրույցում դժգոհեց ծաղկավաճառներից մեկը։ Դրանից զատ՝ ամեն ներս մտնող մեքենայից էլ, որ մտնում է մեծածախ առևտուր անելու, 1000 դրամ են գանձում։ Հիմա ծաղկավաճառները պահանջում են իրենց վարձն էլ 1000 դրամ սարքեն, սեփականատերն էլ, ըստ մեր զրուցակցի, «իրենց ինադու» ասել է, որ էդպես է, մենք էլ կթանկացնենք կդարձնենք 3000 դրամ։ Ընդհանուր հայտարարի չեն եկել և մինչև հունվարի 1-ը ժամանակ են տվել, որ խնդրին լուծում տան։ Իսկ մինչ այդ նրանք, ի նշան բողոքի, որոշել են այսուհետ իրենց ծաղիկները վաճառեն Տեցի կռուգում՝ այդպիսով «պատժելով» սեփականատիրոջը, որ ֆինանսական կորուստ ունենա և ստիպված ընդառաջ գնա իրենց պահանջներին։

Թե ով է սեփականատերը, ասացին, որ իրենց տեղեկությամբ՝ Ռուբեն Հայրապետյանին է պատկանում այդ տարածքը, ֆուտբոլի ֆեդերացիայից է վարձակալել, բայց տիրություն է անում Արշակ անունով մեկը։