Պատրաստ են ցանկացած սցենարային զարգացման

Պատրաստ են ցանկացած սցենարային զարգացման

Եվրամիությունը «Բրեքսիտի» հարցում պատրաստ է ցանկացած սցենարային զարգացման, նույնիսկ եթե պայմանավորվածություններ չլինեն ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կամ հետագա հարաբերությունների մասով։ Այս մասին «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, ըստ «Եվրանյուսի» փոխանցման, ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։ «Մի քանի օր մինչ Համայնքների պալատի քվերակությունը պարզ է դառնում, որ այդ գործարքը ամենից լավն ու ողջամիտն է եւ միակ հնարավորը, սակայն եթե նույնիսկ այն մերժվի, ապա մենք կունենանք հետեւյալ այլընտրանքը՝ կամ գործարք չի լինի, կամ «Բրեքսիտ»։ Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն պատրաստ է ցանկացած սցենարային զարգացման»,- ասել է Տուսկը։