Կոչ է արել սպանության հետաքննությանը ներգրավել միջազգային փորձագետների

Կոչ է արել սպանության հետաքննությանը ներգրավել միջազգային փորձագետների

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդին հայտարարել է, որ եվրոպական երկրները կպնդեն, որպեսզի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործի քննությանը միանան նաեւ միջազգային փորձագետներ։ Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին նախագահ Մակրոնն ասել է «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ սաուդյան գահաժառանգ արքայազնի հետ զրույցի ժամանակ։ Ինչպես մանրամասնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի նախագահը փոխանցել է արքայազնին վճռական ուղերձ ունեցած զրույցի ընթացքում։ Հիշեցնենք, որ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթանում է «Մեծ Քսանյակի» կամ G20-ի գագաթնաժողովը։