Պատրաստվում է այցելել Էր-Ռիյադ

Պատրաստվում է այցելել Էր-Ռիյադ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում կայցելի Սաուդյան Արաբիայի Թագավորություն։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ Պեսկովի ներկայումս ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքները։ Կրեմլի խոսնակը նաեւ ասել է, որ այցի ժամկետների մասին դեռ որեւէ հստակ ինֆորմացիա ասել չի կարող, թեեւ «Մեծ Քսանյակի» շրջանակներում Պուտինի եւ գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հանդիպման ժամանակ կարող է եւ կոնկրետացում լինի։ Արդեն այդ հանդիպմանն անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ օրակարգում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են լինելու։