Քննադատել են ռուսական ուղղաթիռներն ու գնել ամերիկյանը

Քննադատել են ռուսական ուղղաթիռներն ու գնել ամերիկյանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանության է արժանացրել Եգիպտոսին AH-64 Apache ուղղաթիռների, 1700-GE-701D թվով 24 շարժիչների եւ այլ պահեստամասերի ու սաքրավորումների վաճառքի գործարքը, որի արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Defence Blog-ը, մանրամասնելով, որ եգիպտական կողմը դժգոհ է ռուսական ուղղաթիռներից, դրա համար էլ որոշել է այս անգամ գնել ամերիկյան ուղղաթիռներ։

Ըստ պարբերականի, ռուսական նորագույն Ка-52 ուղղաթիռները շարժիչների հետ խնդիրներ ունեն, ինչն էլ եգիպտական կողմի դժգոհության պատճառն է դարձել։ Ավելի կոնկրետ՝ շոգ կլիմայի պայմաններում ռուսական ուղղաթիռները նկատելիորեն կորցնում են իրենց հզորությունը տարբեր թռիչքային ռեժիմներում։ Եվ բացի այդ էլ ռուսական ուղղաթիռների ավիոնիկան, նավիգացիոն համակարգերը ավելի քիչ տվյալներ են հաղորդում եւ ավելի մեծանում է վթարների հավանականությունը։ Նշենք, որ դեռ 2015-ին Եգիպտոսը հայտարարել էր, որ մտադիր է 46 ռուսական ուղղաթիռ գնել, իսկ այսօր նա ունի ռուսական 12 ուղղաթիռ։