Չի բարեւել

Չի բարեւել

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահները «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր արարողակարգային նկարի պահին միմյանց չեն ողջունել։ Հիշեցնենք, որ գագաթնաժողովը ընթանում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Ինչպես հաղորդում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, Պուտինը բարձրացել է լուսանկարի հարթակի վրա շատ ավելի վաղ, քան Թրամփը, եւ վերջինս իր տեղն է գնացել՝ առանց ուշադրություն դարձնելու ռուսաստանցի իր գործընկորջ վրա։ Լուսանկարվելուց հետո առաջնորդները գնացել են նիստերի դահլիճ։ Պուտինը գնացել է ավելի առաջ, քան Թրամփը եւ նրանք չեն հանդիպել։ Հայտնի է, որ Սպիտակ տան ղեկավարը առաջին նիստին մասնակցել է ուշացումով։ Պուտինը ողջունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հետ, իսկ Թրամփը խոսել է այլ մասնակիցների հետ։ Ի դեպ, լիագումար նիստի ընթացքում եւս Պուտինն ու Թրամփը իրարից հեռու են նստելու։