Աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար

Աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար

Խոյ. Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Սակայն նաև կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Պետք չի լինի արկածներ փնտրել, դրանք իրենք’ ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին։

Ցուլ. Հաճախ անգամ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին։ Մի վստահեք կողքից տրված խորհուդներին` չի բացառված, որ դրանք արվում են ոչ լավագույն մղումներով: Օրվա առաջին կեսին դուք բռնկուն և ջղագրգիռ եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի` դուք կդառնաք ուրախ և անբռնազբոսիկ։

Երկվորյակ. Անկայուն է օրվա էմոցիոնալ ֆոնը:Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեր վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա ոչ մեկին չի հաջողվի, այնուամենայնիվ` էմոցիոնալ դիսկոմֆորտ կզգաք: Ցանկություն կառաջանա միայնամ մնալու, բոլորից առանձնանալու: Մի փորձեք նաև ինչ-որ կերպ փոխել իրավիճակը` ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա:

Խեցգետին. Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կեսխոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում: Դա կօգնի հաղթահարել մի շարք վաղեմի տարաձայնություններ. դժվար թե այսօր որևէ մեկը ցանկանա հին վերքերը հիշել: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել:

Առյուծ. Օրը կնշանավորվի անձնական կյանքում դեպի դրականը շեշտակի փոփոխություններով: Դուք անբացատրելի հմայիչ եք, և շրջապատին անհնար է դիմադրել ձեր հմայքին: Դրանք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում` բավական շահեկան պայմաններով: Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեեթևամիտ քայլերի չդիմեք:

Կույս. Ընտանեկան հարաբերությունները խիստ ներդաշնակ են. Դուք լեզու եք գտնում բոլորի, անգամ ` հեռավոր ազգականների հետ: Օրը հարմար է տանը վերանորոգման աշխատանքների, ինտերիերի թարմացման համար:Աշխատանքում իրավիճակը բավական բարենպաստ է, և դուք կարող եք ստանալ ղեկավարության աջակցությունը` ձեր գաղափարները կյանքի կոչելու համար: Չի բացառվում նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբ:

Կշեռք. Այսօր մեծ կլինի սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը շատ բան կփոխի ձեր կյանքում: Օրը հատկապես բարենպաստ է գործնական բնույթի բանակցություններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Չի բացառվում նաև անսպասելի և բավական շոշափելի ֆինանսական հաջողությունը:

Կարիճ. Այսօր կարելի էր նշանակալի պրոֆեսիոնալ հաջողությունների հասնել։ Ինքնուրույն աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ձեզ կողքից ոչ ոք չխանգարի իր ոչ տեղին խորհուրդներով:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ պահ է ռոմանտիկ ծամադրության, զբոսանքների և ընկերական հանդիպումների համար: Ցանկալի է շփումները սահմանափակել այն մարդկանցով, ում դուք լավ եք ճանաչում. նոր ծանոթների հետ լեզու գտնելը բարդ կլինի:

Աղեղնավոր. Օրը շատ հարմար է անծանոթ, սակայն շատ ռոմանտիկ վայրերով զբոսնելու համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը: Գտեք ձեր մեջ ուժ` հաղթահարելու դրանք և պայծառ զգացումով դիմավորելու օրվա գալուստը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժանքները, համեղ նախաճաշը, կամ էլ` ուղղակի սիրելի մարդու համբույրը:

Այծեղջյուր. Հաջող օր է ձեր մեջ ստեղծագործական ներուժ բացահայտելու համար: Հնարավոր են կոնֆլիկտներ սեփականության և ֆինանսկան պլաների հետ կապված հարցեր քննարկելիս: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք շրջադարձային փոխել ձեր վարքագիծը: Մի խուսափեք էքսպերիմենտներից. ամեն մի նոր բան այնքան վտանգավոր չէ, որքան ձեզ թվում է առաջին հայացքից:

Ջրհոս. Շատ լավ օր է ցանկացած տիպի բանակցություններ վարելու համար, սակայն առավել բեղմնավոր կլինեն արտասահմանցիների հետ հանդիպումները: Կարելի է իրականացնել ստեղծագործական մտահղացումները, սակայն դրանք անպայման պետք է լինեն յուրատեսակ և բացառապես ձեր սեփականը: Մի օգտվեք ուրիշների գաղափարներից, մի փորձեք նմանակել ուրիշներին: Դա կարող է ձեզ համար վտանգավոր հետևանքներ ունենալ:

Ձկներ. Դժվար է լեզու գտնել մտերիմների հետ, ձեզ շատ են քննադատում, և շատ քիչ` գովաբանում: Սիրելի մարդը ձեզանից շատ բան է սպասում, օրինակ` գործողություններ, որոնց դուք դեռ պատրաստ չեք: Պետք է ջանքեր թափեք, որպեսզի կարողանաք լավագույն տպավորությունը թողնել: Կարելի է հաջողության հասնել բանակցություններում, սակայն չի բացառված, որ այսօր կնքած պայմանագիրը հետագայում վերանայվի: