Երկրի ղեկավարի ինքնաթիռի անսարքությունում քրեական հետք է հայտնաբերվել

Երկրի ղեկավարի ինքնաթիռի անսարքությունում քրեական հետք է հայտնաբերվել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի անսարքության հետ կապված քրեական հետք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Rheinische Post պարբերականը։

Ուշագրավ է այն, որ իրավապահներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները եւս անսարքության հետաքննությունը սկսել են նախնական գնահատական տալով քրեական հետքի օգտին։ Պարբերականը մանրամասնում է, որ նման անսարքությունը աննախադեպ է։ Այդուհանդերձ, պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ գերմանական կառավարական ինքնաթիռի հետ լինում են անսարքություններ։

Այսպես, հայտնի է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնամայերին տեղափոխելիս եւս խնդիրներ են առաջացել։ Ինքնաթիռի աշխատանքը խափանվել էր նաեւ այս տարվա մարտ ամսին, Մերկելի՝ Եգիպտոս այցելությունից առաջ։