Հարձակվել են ռուսներին պատկանող առեւտրի կենտրոնի վրա

Հարձակվել  են ռուսներին պատկանող առեւտրի կենտրոնի վրա

Կիեւում ծայրահեղականները հարձակում են գործել ու հրդեհել ռուսներին պատկանող առեւտրի կենտրոններից Ocean Plaza-ն։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ազգայնական ծայրահեղականները իրենց գործողությունները բացատրել են այն հանգամանքով, որ առեւտրի եւ ժամանցի կենտրոնը պատկանում է ռուսներին։ Գործողության հետեւանքով առեւտրի կենտրոնի բնականոն աշխատանքը խաթարվել է։ Իրավիճակը փորձում են հանդարտեցնել առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները եւ ոստիկանները։ Հայտնի է դարձել նաեւ, որ նախօրեին առեւտրի կենտրոնի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Մոտ հարյուրի չափ ծայրահեղականներ ցույցի ընթացքում հայտարարել են, որ ռուսական բիզնեսը պետք է արգելվի Ուկրաինայում։