Իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց

Իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել չճանաչել տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները եւ դուրս գալ փողոցային պայքարի։ Այս մասին Նիդերլանդներում էմիգրացիայի մեջ գտնվող Սահակաշվիլին հայտարարել է տեսակապի միջոցով՝ Рустави-2 հեռոսւտաընկերության եթերով։ «Ես երբեք չեմ ճանաչի այդ ընտրությունների արդյունքները։ Այն ինչ տեղի ունեցավ այսօր, ընտրություն չէր։ Դա դեմոկրատական պրոցես չէր»,- իր ելույթում ասել է Սահակաշվիլին։ Նախկին նախագահը կոչ է արել նաեւ Վրաստանի բոլոր քաղաքացիներին վաղվանից դուրս գալ փողոց եւ սկսել զանգվածային անհնազանդության միջոցառումներ։ Հիշեցնենք, որ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ 55-58 տոկոս քվեով, ում աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արդեն շնորհավորել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի բարեհաջող կայացման համար։