Պուտինը Ուկրաինայի հետ ծովային բախումը համարել է սադրանք

Պուտինը Ուկրաինայի հետ ծովային բախումը համարել է սադրանք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական նավերի կողմից ռուսական պետական սահմանի խախտումը սադրանք է, որը կազմակերպվել է Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից՝ այդ երկրում առաջիկա տարի տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին։

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, Պուտինն ընդգծել է, որ տեղի ունեցած միջադեպում առկա են սադրանքի բոլոր տարրերը, եւ դա միայն առիթ էր, որպեսզի Ուկրաինայում մտցվեր ռազմական դրություն։

Նշենք, որ դեպքի հետ կապված Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել եւ ռուսական ուժերի կողմից ուկրաինական ձերբակալված նավերի անձնակազմերի 24 անդամների 15-ի հանդեպ կալանավորման որոշում է կայացվել։