Հայտնի մարզիկի նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել

Հայտնի մարզիկի նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել

Իռլանդացի խառը ոճի մենամարտող Քոնոր Մաքգրեգորին դատարանը զրկել է վարորդական իրավունքի վկայականից արագությունը գերազանցած մեքենա վարելու համար։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Մարզիկը գերազանցել է թույլատրելի արարգությունը 54 կմ/ժ-ով՝ սլանալով 154 կմ/ժ արագությամբ ճանապարհային այն հատվածում, որտեղ առավելագույն թույլատրված արագությունը 100 կմ/ժ է։ Mirror-ն էլ հավելում է, որ առաջիկա վեց ամսում Մաքգրեգորը չի կարողանա նստել մեքենայի ղեկին, եւ կվճարի 1000 եվրո տուգանք։ Դատարանի վճիռը մենամարտողը ընդունել է հանգիստ, իսկ հետո էլ շփվել է իր ֆանատների հետ։