Բաց նամակ ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանին

Բաց նամակ ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանին

Պարոն Շահգելդյան,

Չէինք ցանկանում այս հարցը հրապարակային դարձնել կամ քաղաքականացնել, բայց այլ ելք չունենք, քանի որ Դուք և Ձեր շեֆն արդեն քանի ամիս է խաբում եք Մեզ:

Հիշեցնենք, որ Ձեր ղեկավարած ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայում մեկ ու կես ումնական տարի (2017-18) դասավանդած հանրապետության լավագույն բուհերի դասախոսներն, աշխատել են անմարդկային պայմաններում՝ 7 աստիճան ջերմաստիճանում, սակայն երբեք չենք գնահատվել: Ոչ միայն չենք գնահատվել Ձեր կողմից, այլև այդ ամիսների ընթացքում չենք վարձատրվել:

Նշենք, որ ՕԵԿ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանի վատ ղեկավարման ու կուտակված պարտքերի արդյունքում՝ ի վերջո ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիան կագնեց փակման շեմին, ինչի հետևանքով էլ մարդիկ մնացին անգործ:

Բազմաթիվ ուսանողներ, թե՛ Հայաստանից, և թե՛ արտերկրից ժամանած, ովքեր եկել էին սովորելու՝ հայտնվեցին դրսում: Նրանցից շատերն արդեն վճարել էին այս տարվա վարձավճարները, բայց ահա ուսումնական տարվա կեսին հայտնվել են անելանելի վիճակում:

Բազմիցս դիմել ենք Ձեզ և Ձեր ղեկավար՝ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի վերադարձնեք այն գումարները, որոնք արդար քրտինքով վաստակել ենք, սակայն ոչ մի արձագանք, և ոչ մի լուծում չեք առաջարկել:

Մեր համբերությունն արդեն սպառվել է և այլևս չենք ուզում լռել ու աչք փակել՝ փորձելով մտնել Ձեր դրության մեջ:

Մենք բոլորս միաձայն պահանջում ենք մեր աշխատանքի դիմաց հասանելիք Մեր գումարը:

Պահանջում ենք՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը վճարել Մեր աշխատավարձները: Հակառակ դեպքում, ստիպած կլինենք դիմել պատկան մարմիններին՝ մեզ հասանելի գումարը ստանալու ակնկալիքով:

Հույս ունենք, որ այս հարցը նշված ժամկետներում կլուծվի և ստիպված չենք լինի առնչվել երկու կողմերիս համար էլ ոչ այնքան պատվաբեր գործընթացին:

Հ. Գ Պարոն Շահգելդյան, Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ այս ամենի մեղավորը Արթուր Բաղդասարյանն է: Բաղդասարյանի խաբեության զոհերից մեկը հենց Դուք եք եղել: Բոլորս էլ տեղյակ ենք, որ Դուք տարիներ առաջ Բաղդասարյանի և իր ՕԵԿ-ի պատճառով գրավադրել եք Ձեր սեփական բնակարանը, և այժմ կանգնած եք այն կորցնելու շեմին: Դուք ինքներդ բազմիցս դիմել եք Բաղդասարյանին, սակայն ապարդյուն՝ հարցը տարիներ շարունակ մնացել է օդում կախված:

Տարիներ շարունակ եղել եք նրա կողքին, աջակցել եք նրան, եղել եք նրա ընկերը, և եթե նա չխնայեց իր ընկերոջն ու թիմակցին, ապա ինչպես կվարվի Մեզ և Մեր նմանների հետ:

ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիայի դասախոսական կազմ՝

  1. Թ. Մանասերյան

  2. Ա. Մինասյան

  3. Ս. Հովհաննիսյան

  4. Գ. Բալասանյան

  5. Ա. Արամյան

  6. Ֆ. Պողոսյան

  7. Լ. Ստեփանյան

  8. Մ. Ավագյան

  9. Գ. Հովհաննիսյան

  10. Ա. Գալանտերյան

  11. Ա. Սարգսյան

  12. Ա. Եսայան

  13. Յ. Մուրադյան

  14. Կ. Պանչուլազյան

  15. Գ. Համբարձումյան

  16. Հ. Բալյան

  17. Ա. Թավադյան

  18. Մ. Եղիազարյան

  19. Ա. Գասպարյան

  20. Մ. Գևորգյան

  21. Գ. Ջագարյան

  22. Ա. Մկրտումյան

  23. Գ. Գասպարյան

  24. Ա. Ավետիսյան

  25. Ռ. Շահինովա

  26. Ս. Պետրոսյան

  27. Ն. Հարությունյան

  28. Լ. Մանուկյան