Ցանկացել է ինքնասպանություն գործել, բայց հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Ցանկացել է ինքնասպանություն գործել, բայց հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Ռուս հայտնի գրող, «Ռուսսկիյ Բուքեր» գրական մրցանակի դափնեկիր, երաժիշտ Միխայիլ Ելիզարովը ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն ինքնասպանության փորձը կանխվել է եւ նա հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում եւ ներկայումս անցնում է թերապիայի կուրս վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է «Москва» լրատվական գործայալությունը։ Հիշեցնենք, որ գրողը 45 տարեկան է։ Հաղորդման մեջ նշվում է, որ գրողը գիտակցությունը նորմալ է, նա կարողանում է խոսել, եւ արդեն իսկ հայտարարել է, որ փորձել է իր իսկ բնակարանում ինքնասպանություն գործել։ Հիշեցնենք, որ Ելիզարովի գրչին են պատկանում «Գրադարանավարը» վեպւ, ինչպես նաեւ «Մուլտիկներ» վեպն ու «Եղունգներ» ժողովածուն։