Ինչպես կարելի է սաստել Ռուսաստանին

Ինչպես կարելի է սաստել Ռուսաստանին

ԱՄՆ-ում գտնվող ուկրաինական դեսպանատանը հայտարարել են, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախումից հետո պարզ է դառնում, որ Ռուսաստանին կանխել հնարավոր չէ միայն քաղաքական դեկլարատիվ հայտարարություններ ընդունելով։ «Ռուսաստանին կարելի է կասեցնել միայն միջազգային հանրության կողմից իրական ուժ ու գործողություններ ցույց տալով»,- թվիթերյան էջում գրել են ԱՄՆ-ում գտնվող ուկրաինական դեսպանատան աշխատակիցները։ Հիշեցնենք, որ կիրակի տեղի ունեցած բախումից հետո ուկրաինական կողմը հայտարարել է, որ ձերբակալված ուկրաինացի նավաստիները ցուցմունք են տալիս ճնշման տակ։