Ովքեր են տարվա լագագույն մարզիչ կոչման հավակնորդները

Ովքեր են տարվա լագագույն մարզիչ կոչման հավակնորդները

Ֆուտբոլային ակումբների եվրոպական ընկերակցությունը (ECA) եւ ֆուտբոլային գործակալների եվրոպական ընկերակցությունը (EFAA) ներկայացրել են Globe Soccer Awards-2018 վարկածով տարվա լավագույն մարզիչ կոչվամ հավակնորդների անունները։ Այսպես, նշված ցանկում են՝ Մադրիդի արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն եւ անգլիական «Մանչեսթեր սիթիի» գլխավոր մարզիչց Հոսեպ Գվարդիոլան, ինչպես նաեւ իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Հանդիսավոր մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 3-ին Դուբայում։