Նավթն համաշխարհային շուկայում կրկին թանկացել է

Նավթն համաշխարհային շուկայում կրկին թանկացել է

Մեկ բարելի դիմաց մինչեւ 58 դոլար գնանկումից հետո, նավթը համաշխարհային շուկայում կրկին սկսել է թանկանալ։ Այսպես, Brent տեսակի նավթի մեկ բարելը աճել է 2,2 տոկոսով եւ ներկայումս կազմում է 60,11 դոլար, իսկ WTI նավթի մեկ բարելի գինը թանկացել է 1,3 տոկոսով եւ կազմում է այժմ 51,14 դոլար։ Հիշեցնենք, որ նավթի գինը կտրուկ անկում էր գրանցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ ավելացնելու է «սեւ ոսկու» արդյունահանման ծավալները, իսկ Թրամփն էլ հայտարարել էր, որ հարկ է նավթն էժանացնել։