Ով է նախագահի թեկնածուն կարեւոր պաշտոնի համար

Ով է նախագահի թեկնածուն կարեւոր պաշտոնի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել է առաջարկել Նիք Այրեսին որպես Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Նա ներկայումս վարում է փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրի փոխանցման, Թրամփը այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկը կանի Այրեսին նաեւ ասելով, որ երկու տարվա համար է այդ պաշտոնը նա վարելու, սակայն հավանական է, որ Այրեսը չհամաձայնի, ընտանեկան պատճառներից ելնելով։ «Նախագահն ու Նիքը դեռ որոշում են աշխատանքային պայմանները»,- մանրամասնել է լրատվամիջոցի աղբյուրը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը կթողնի պաշտոնը։