Սուգ է հայտարարված այսօր՝ Վրաստանում

Սուգ է հայտարարված այսօր՝ Վրաստանում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, հունվարի 17-ը Վրաստանում սուգ է հայտարարվել, ի հիշատակ Թբիլիսիի բնակելի թաղամասերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։ Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել։ Համաձայն Վրաստանի օրենսդրության, սգո օրվա հայտարարումից հետո բոլոր վարչական շենքերում, որոնք առկա են Վրաստանի տարածքում, ինչպես նաեւ արտերկրում գտնվող վրացական դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերում խոնարհվելու են Վրաստանի պետական դրոշները։