Հայտնի մարզիկը բանկում կռիվ է սարքել

Հայտնի մարզիկը  բանկում կռիվ է սարքել

Ռուսաստանցի խառը տիպի մարտերի մենամարտիկ Ջաբրայիլ Դուզաեւը կռիվ է սարքել մոսկովյան բանկերից մեկում։ Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, դեպքը տեղի է ունեցել Կուզնեցկի կամրջի մոտ։ Մենամարտիկը անհասկանալի պատճառներից դրդված սկսել է կոտրել բանկոմատները եւ հարվածել պատերին, որից հետո հեռացել է բանկից, բացարձակապես անադեկվատ վիճակում։ Նշենք, որ Դուզաեւն իր ակտիվում ունի երեք մենամարտ, որից մեկն ավարտել է հաղթանակով, երկուսը՝ պարտությամբ։ Վերջին անգամ դուրս է եկել մենամարտի՝ 2016 թվականին։