Այս պահին նման որոշում չկա

Այս պահին նման  որոշում չկա

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» բուռն քննարկումներ են ընթանում, որոշվում են ԱԺ հանձնաժողովների կազմերը։ Ինչպես մեզ հաղորդեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, «Իմ քայլը» դաշինքին բաժին է ընկել 7 հանձնաժողով, նախագահների անունները, կարծես թե, որոշված են, սակայն Կոստանյանը նշեց, որ մի քանի օրից նոր հստակ կհայտարարեն․ «Շոշափելի որոշումներ կան, կարծում եմ՝ մոտակա 2-3 օրվա ընթացքում նոր հայտարարություններ էլ կլինեն։ Բոլոր 10 հանձնաժողովները մերը չեն։ 7-ը պետք է բաժանվի «Իմ քայլը» դաշինքին, 2-ը՝ ԲՀԿ-ին, 1-ը՝ «Լուսավոր Հայաստանին»։ 

Հարցրինք, թե պատվիրակությունների անդամներին, օրինակ՝ ԵԽԽՎ, արդեն որոշե՞լ են․ 
«Աշխատում ենք այս պահին։ Պետք է առաջին նիստից հետո ԱԺ խորհրդի նիստը հաստատի ԵԽԽՎ պատվիրակությունը, որպեսզի մեր նոր պատվիրակությունը կարողանա մասնակցել եկող նստաշրջանին»,- ասաց Կոստանյանը։

Տեղեկություններ ունեինք, որ Վահան Կոստանյանը կտեղափոխվի ԱԺ և կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասով նա ասաց, որ նման քննարկում և որոշում դեռ չկա։