Մայրաքաղաք «արտագաղթած» պաշտոնյա գյումրեցիները՝ քաղաքացու օրը հարազատ քաղաքում.լուսանկարներ

Մայրաքաղաք  «արտագաղթած» պաշտոնյա գյումրեցիները՝ քաղաքացու օրը հարազատ քաղաքում.լուսանկարներ

Գյումրիում առավոտից  մեկնարկել է ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների  շարքը:Նախ ծառատունկ,կանաչապատում,իսկ հետո հայրաքաղաքի փողոցներում անսովոր եռուզեռ էր:Ամենագեղեցիկ միջոցառումը արվեստների եւ արհեստների փառատոն  էր, որը կազմակերպվել էր Գյումրու պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում:

Ուշագրավն այն էր,որ քաղաքացու օրը հարազատ քաղաքում գտնվելու եւ տոնը գյումրեցիների հետ անցկացնելու նպատակով Գյումրիում  էին ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը,Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը,նրանց հետ Հանրապետության երկրորդ քաղաք էին  ժամանել   «Իմ քայլը» դաշինքի  պատգամավորներ,այդ թվում եւ ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը:Հյուրերի խոսքերով Գյումրին յուրահատուկ է,կոլորիտային եւ հենց դա է պատճառը,որ այս առանձնահատուկ օրն էլ հենց Գյումրիում անցկացնելու ցանկություն են հայտնել:

Հիշեցնենք,որ Գյումրու համայնքի բյուջեից, օրը հիշարժան դարձնելու համար,հատկացվել է 1մլն դրամ: Միայն կես մլնը նախատեսված է հրավառությունների համար:

Լուսանկարները՝Գյումրու քաղաքապետարանի