Թեհրանում սպառնացել են Եվրոպային 200 դոլարանոց նավթով

Թեհրանում սպառնացել են Եվրոպային 200 դոլարանոց նավթով

Արեւմուտքի սպառողները ստիպված կլինեն նավթ գնել 200 դոլարով մեկ բարելի դիմաց, եթե Եվրոպան շարունակի անտեսել իր պարտավորությունները, որոնք ստանձնել է միջուկային գործարքի համաձայնագրով։ Այս մասին հայտարարել է Իրանի պառլամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ Աբոլֆազլ Հասան Բեյղին։

Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ «Եվրոպացիները պետք է հասկանան, որ եթե շարունակեն այս կերպ կատարել իրենց պարտավորությունները, ապա ստիպված կլինեն նավթը գնել երկու հարյուր դոլարով այն դեպքում, երբ մենք կունենանք գործելու ազատություն, որպեսզի դուրս գան Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից»,- ասել է Բեյղին։