Պուտինը մեկ ամանորյա շնորհավորանք է ուղարկել Արմեն Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին

Պուտինը մեկ ամանորյա շնորհավորանք է ուղարկել Արմեն Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին

Պուտինը մեկ ամանորյա շնորհավորանք է ուղարկել Արմեն Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ է ուղարկել մի շարք պետությունների առաջնորդների եւ կառավարությունների ղեկավարների։

Պուտինը մեկ ընդհանուր շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ռուսաստանի նախագահն իր նամակում ընդգծել է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները խարսխված են բազմադարյա բարեկամական ավանդույթների մշակութային եւ հոգեւոր սերտ կապերի վրա եւ համոզմունք է հայտնել, որ հետագայում եւս  կամրապդնվեն դաշնակցային կապերը եւ կառուցողական համագործակցություն ու գործընկերությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եվրասիական ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում, ինչը համահունչ է երկու եղբայրական ժողովուրդների եւ պետությունների շահերին եւ տեղավորվում է ռեգիոնալ կայունության եւ անվտանգության ապահովման սահմաններում։