Կարծում եմ, որ քաղաքականացնել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնը չարժե. Վանեցյան (տեսանյութ)

Կարծում եմ, որ քաղաքականացնել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնը չարժե. Վանեցյան (տեսանյութ)

Այսօր խորհրդարան եկած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու և խորհրդարանի վերահսկողության ներքո բերելու հարցին:

«Կլինի քաղաքական որոշում, կենթարկվենք այդ որոշմանը, բայց եթե նպատակը խորհրդարանական վերահսկողությունն է, կարծում եմ՝ այսօր վառ օրինակ է, որ մենք չենք խուսափում խորհրդարանական վերահսկողությունից»,-ասաց,Վանեցյանը:

Մեր դիտարկմանը, թե իրենք հիմա գտնվոիմ են վարչապետի անմիջական ենթակայության ներքո և տեսականորեն կարող են  վարչապետից քաղաքական հրահանգներ լինեն, ԱԱԾ տնօրենն ասաց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից չեն լինում, և որ իրենք գործում են օրենքի շրջանակներում:

«Կարծում եմ, որ քաղաքականացնել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնը չարժե»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: