Քաղցկեղը կարող է ախտորոշվել ընդամենը 20 վայրկյանում

Քաղցկեղը կարող է ախտորոշվել ընդամենը 20 վայրկյանում

Ռուսաստանում ստեղծվել է հատուկ սմարթ համակարգ, որը թույլ է տալիս քաղցկեղը ախտորոշել ընդամենը 20 վայրկյանում։ Այս մասին հայտնում են Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները, ներկայացնելով իրենց մշակած նոր ախտորոշիչ սարքը։

Այն կոչվում է Doctor AIzimov։ Հատուկ ծրագրային ապահովումը մշակվել է պետերբուրգյան պոլիտեխնիկ համալսարանի ծրագրավորողների եւ Պետերբուրգի գիտագործնական կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով։

Համակարգը իր ծրագրային ապահովմամբ կարելի է ներբեռնել որեւէ համակարգչի վրա եւ այն 20 վայրկյանում կարող է վերլուծել պացիենտի տոմոգրաֆիական անալիզների արդյունքները եւ կատարել եզրակացություն՝ մարդու օրգանիզմի վիճակի մասին։

Նոր համակարգի փորձարկումները իրականացվել են 2018 թվականին։ Նորարարությունը կայանում է նրանում, որ նորագոյացությունը ներկայանում է հիստոգրամի տեսքով։