Հայ կինը կյանքում գոնե մի անգամ պետք է անի. Նազենի Հովհաննիսյան

Հայ կինը կյանքում գոնե մի անգամ պետք է անի. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ նա լավաշ է թխում և կատարել հետևյալ գրառումը.

« Դե... սա էն տարօրինակ դեպքն է, երբ իսկական, պրոֆեսիոնալ, տարիներով հաց թխող կանայք գլխիդ կանգնած նայում ու ՆԿԱՐՈՒՄ ԵՆ, թե ես ոնց եմ խայտառակ լինում, լավաշը մի կերպ թոնրի մեջ խփեցի, էդ ընթացքում ձախ աչքիս դրած թարթիչն ամբողջությամբ վառվեց, դարձա միաչքանի միթարթիչանի, զգեստս կարճ էր ու բոլորովին թոնրի չէր, էն էլ լավ էր բարոյական գոգնոց գտանք)) Ամբողջ Դալարիկը նայում էր իմ Դախությանը՝ լավաշը թխելիս, վերջը եղավ շաաատ դրական )) էլի կադրեր ունեմ Դալարիկից, ի սրտե ողջունում եմ նրանց)) շատ կարգին ժողովուրդ էին։
Հ.Գ. Հայ կինը Կյանքում գոնե մի անգամ պարտադիր պետք է թոնրի մեջ լավաշ թխի )))) թեկուզ մնա անմազ ու անթարթիչ»