Միասին մաքուր ենք պահում մեր համայնքը.Գորիսի համայնքապետարան

Միասին մաքուր ենք պահում մեր համայնքը.Գորիսի համայնքապետարան

Գորիսի համայնքապետարանը հանդես է եկել պլաստիկ շշերի,պոլիէթիլային տոպրակների մաքրման  նախաձեռնությամբ,որի առթիվ համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում կատարվել է գրառում.

«Հարգելի բնակիչներ
Քաղաքի բոլոր աղբամանների կողքին առկա են պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ: Գորիսի համայնքապետարանը մեկնարկում է նոր նախաձեռնություն. մեր շրջապատում առկա շշերը, պլաստմասե իրերը, պոլիէթիլային տոպրակները հավաքում ենք և լցնում առանձնացված աղբաման: Գորիսի համայնքապետարանը հավաքված շշերից, այլ իրերից ստացված հասույթն ուղղելու է որևէ նախակրթարանի բակի խաղահրապարակի կահավորմանը: Մինչև տարվա կես, որ թաղամսն առավել ակտիվ կմիանա նախաձեռնությանը, առաջինը կկահավորվի հենց այդ թաղամասի նախակրթարանի բակը: Միասին մաքուր ենք պահում մեր համայնքը, միասին նպաստում նախակրթարանների խաղահրապարակների կահավորմանը»: