Կիևն իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ՌԴ-ին․ Զելենսկին հանդիպել է Քեմերոնին

Կիևն իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ՌԴ-ին․ Զելենսկին հանդիպել է Քեմերոնին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնին այն բանից հետո, երբ դիվանագետն ասել է, որ Կիևն իրավունք ունի հարձակվել ռուսական տարածքի վրա բրիտանական զենքով։ Այս մասին հայտնում են բրիտանական և ուկրաինական լրատվամիջոցները։

Զելենսկին ակնկալում է, որ հնարավորինս սեղմ ժամկետում Ուկրաինա կհասցվի սպառազինությունը, որը նախատեսված է Մեծ Բրիտանիայից աջակցության փաթեթով։

Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել էր, որ Լոնդոնը երեք միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն կտրամադրի Կիևին և թույլ կտա բրիտանական զենքով հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա։ 

Նրա հայտարարությունը հրապարակել է Reuters-ը, որը, սակայն, հրապարակումից երկու ժամ անց հեռացրել է լուրը՝ «որոշ մանրամասներ վերանայելու համար»։ Սակայն հոդվածը հետագայում կրկին անփոփոխ հայտնվել է կայքում։