Չինաստանը կարողացել է հասնել գին թելադրողի կարգավիճակի՝ համաշխարհային նավթային շուկայում

Չինաստանը կարողացել է հասնել գին թելադրողի կարգավիճակի՝ համաշխարհային նավթային շուկայում

Չինաստանը կարողացել է հասնել այն բանին, որ գին թելադրի համաշխարհային նավթային շուկայում։ Ընդ որում, եթե Պեկինը ակտիվորեն օգտվի իրանական նավթից, ապա կարող է մեկ բարելի մեջ նավթի գինը համաշխարհային շուկայում գցի 5-7 դոլարով։ Այս մասին հայտնում է CNBC –ն։ Ըստ հաղորդման, չնայած ամերիկյան սանկցիաներին, իրանական նավթատար լցանավերը ժամանել են չինական նավահանգիստներ եւ բեռնաթափվել։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Չինաստանն ընդհանուր առմամբ 12-14 միլիոն բարել նավթ է գնել։ Նման ծավալները, ըստ վերլուծաբանների, կարող են էականորեն ազդել համաշխարհային գնանիշերի վրա։ Վերլուծաբանները նկատում են, որ եթե Պեկինը նման քայլի գնա, ապա դա էականորեն կվատացնի Պեկին-Վաշինգտոն հարաբերությունները, որոնք առանց այն էլ լարված են՝ առեւտրային պատերազմների հետեւանքով։