Բրյուս Ուիլլիսը վաճառել է ամառանոցը

Բրյուս Ուիլլիսը վաճառել է ամառանոցը

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Բրյուս Ուիլլիսը եւ նրա կինը՝ Էմմա Հեմինգը վաճառել են իրենց ամառանոցը, որը գտնվում էր Ատլանտյան օվկիանոսում գտվնող Թերքս եւ Կայկոս կղզում։ Այս մասին հայտնում է Mansion Global-ը։ Ամառանոցն ու կից հողամասը հնարավոր է եղել իրացնել մի քանի ամսվա ընթացքում։ Շուկայում այն վաճառքի ներկայացվել էր դեռ այս տարվա մարտ ամսին։ Գործարքի արժեքը կազմել 27 միլիոն դոլար։ Հետաքրքրական է այն, որ նախապես դերասանն ու կինը մտադիր են եղել գործարքից ստանալ 33 միլիոն դոլար։ Ամառանոցի ընդհանուր մակերեսը կազմում է 1,2 հազ քառ մետր։ Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 2,8 հեկտար է։ Տունն ունի հինգ ննջարան։ Կալվածքում կան նաեւ երկու հյուրատնային քոթեջներ եւ հարթակ՝ յոգայով զբաղվելու համար։ Այն Ուիլլիսը գնել էր 2000 թվականին եւ մոտ տասը տարի առաջ այստեղ էր ամուսնացել Էմմա Հեմինգի հետ։ Ամառանոցի փոխարեն դերասանը տուն կգնի Կալիֆորնիայում։ Նա նաեւ կվաճառի Նյու-Յորքում ունեցած իր կալվածքը։